Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Միջազգային մամուլը՝ Երևանում բողոքի ցույցերի մասին

    Միջազգային մամուլը՝ Երևանում բողոքի ցույցերի մասին

    Միջազգային մամուլը՝ Երևանում բողոքի ցույցերի մասին
    Ապրիլ 17, 2018 11:00 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերը, որոնց անդրադարձել են նաև միջազգային և ռուսական լրատվամիջոցները:

    Գերմանական հեղինակավոր Deutsche Welle-ն գրում է, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պառկում են փողոցներում՝ փակելով մեքենաների ճանապարհը, կենտրոնում երթևեկությունը գործնականում կաթվածահար վիճակում է:

    Agence France Presse-ը՝ Սերժ Սարգսյանին բնորոշելով որպես ռուսամետ առաջնորդ, գրում է, թե նա պատրաստվում է «ատամներով կառչած մնալ իշխանությանը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում»։

    Ռուսական RBK-ն հաղորդում է, որ Երևանում իրավապահները պահանջում են չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը. հրահրված բախումների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, և վնաս է պատճառվել անձանց առողջությանը:

    Euronews-ը գրում է, որ Երևանում բողոքի ցույցերն ուղղված են Սերժ Սարգսյանի դեմ, ով ցանկանում է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը. պարբերականը հիշեցնում է նաև, որ Սարգսյանը երկիրը ղեկավարել է 10 տարի:

    BBC-ի ռուսական ծառայությունը գրում է․ «Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, կշարունակի իշխանավարել մինչև 2022 թվականը»:

    scroll to top