Գլխավոր Լուրեր Միջազգային փորձագետները հանդիպումներ են ունեցել ՊԵԿ-ում

Միջազգային փորձագետները հանդիպումներ են ունեցել ՊԵԿ-ում

2
0

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Երևանում անցկացվել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի աշխատանքային քննարկում:

«Հունվարի 29-31-ը Երևանում անցկացվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի աշխատանքային քննարկում՝ կազմակերպության փորձագետների մասնակցությամբ: Սա նրանց  երրորդ այցն էր Հայաստան, որի արդյունքներն առաջիկա օրերին գլոբալ ֆորումի քարտուղարության կողմից կներկայացվի ՀՀ կառավարությանը: Առաջարկություների փաթեթում կներառվեն օրենսդրական և տեխնիկական անհամապատասխանությունները՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտներին համահունչ տեղեկությունների փոխանակման գործընթացը կազմակերպելու համար: Խնդիրները հիմնականում առնչվում են հարկային մարմնի համար բանկային գաղտնիքի անհասանելիությանը, իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման մեխանիզմների անկատարությանը, հարկման նպատակով ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու հարցում  հարկային մարմնի կարողությունների ոչ բավարար մակարդակին: Նախնական փորձագիտական գնահատման են ենթարկվել նաև հարկային մարմնի կարողությունները տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման գործում: Արձանագրված գոհացուցիչ արդյունքներն իրատեսական են դարձնում մոտ ապագայում տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջազգային ստանդարտի ներդրման հնարավորությունները:

Եռօրյա այցի շրջանակում փորձագետները հանդիպել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին, միջազգային համագործակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական և ներքին անվտանգության վարչությունների ներկայացուցիչներին»: