Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » editorial » Ում համար առողջության ապահովագրությունը պարտադիր կդառնա

Ում համար առողջության ապահովագրությունը պարտադիր կդառնա

Հոկտեմբեր 10, 2017 14:30 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

122330

2018 թվականի սկզբում կմեկնարկեն առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքները: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Դա նշանակում է, որ ընդամենը աշխատավարձի տոկոս է ֆիքսվում: Շատ երկրներում այդպես է: Եվ, ինքնաբերաբար, եթե դուք ստանում եք 100.000 դրամ, ձեր աշխատավարձի 5 տոկոսը 5.000-ն է, եթե ես ստանում եմ 1 միլիոն, իմ աշխատավարձի 5 տոկոսը 50 հազարն է: Ստացվեց, որ մենք տասը անգամ տարբեր գումարներ ենք վճարում: Դա ընդամենը նշանակում է, որ միջին և բարձր աշխատավարձ ստացողները մի քիչ ավելի շատ են վճարում: Այդ մոտեցումը ամրագրված է մեր Սահմանադրությունում: Առաջին հոդվածը մասնավորապես սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ ավելի շատ փող ունեցողները հարկերի միջոցով մեղմում են քիչ փող ունեցողների կարիքները»,-ասելէ փոխնախարարը:

Փոխնախարարն, այդուհանդերձ, հավելել է, որ դեռևս վերջնական որոշում չկա, քանի որ հայեցակարգը միայն հաջորդ տարի է մշակվելու: Պետք է ստեղծվի նաև համապատասխան օրենսդրական հիմք:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում:

Նման թեմաներ

scroll to top