Գլխավոր Լուրեր Միքայել Արզումանյանը՝ Արցախի ՊԲ-ի հրամանատարի տեղակալ

Միքայել Արզումանյանը՝ Արցախի ՊԲ-ի հրամանատարի տեղակալ

2
0

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոր հրամանագիր է ստորագրել։

Ըստ դրա՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը 2018 թվականի հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել, ապա՝ հուլիսի 18-ին, ազատվել այդ պաշտոնից։

Հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ:

Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: