Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Միքայել Մելքումյանի հայտարարությունը

    Միքայել Մելքումյանի հայտարարությունը

    Միքայել Մելքումյանի հայտարարությունը
    Հունվար 10, 2019 20:40 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Եվրասիական տնտեսական համագործակցությունը և այդ շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական առավել արդյունավետ զարգացման հնարավորությունների ձեռքբերումն ի շահ մեր ժողովրդի՝ մշտապես եղել է §Բարգավաճ Հայաստան¦ կուսակցության ծրագրային գերակայություններց մեկը, ինչի վկայությունն են 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովներում ԲՀԿ խմբակցության հրապարակային դիրքորոշումներն ու առաջարկությունները։ Դեռևս 2009թ. ԲՀԿ-ն համագործակցության հուշագիր էր ստորագրել ՌԴ Պետական Դումայի՝ §Եդինա Ռոսիա¦ խմբակցության հետ, որն ի դեպ, 2018թ. թարմացվել և երկարաձգվել էր:

    Ուստի, ՀՀ նորընտիր Ազգային ժողովում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը միանշանակորեն համահունչ է մեր մոտեցումներին:

    Համոզված ենք, որ եվրասիական հանձնաժողովը կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ:


    Նման թեմաներ

    scroll to top