Գլխավոր Լուրեր Միքայել Մինասյանը Վաճառում Է «Օպերա Սյութ» Հյուրանոցը

Միքայել Մինասյանը Վաճառում Է «Օպերա Սյութ» Հյուրանոցը

2
0

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Բաղրամյան փողոցում գործող «Օպերա Սյութ» հյուրանոցային համալիրը հանվել է վաճառքի։ Նախնական գին սահմանվել է 7 միլիոն դոլար։

Նշենք, որ տեղեկությունների համաձայն հյուրանոցային համալիրը պատկանում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Հյուրանոցային  համալիրը վաճառելու մտադրություն Մինասյանը ունեցել է դեռեւս հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն գնորդներ չեն եղել։ Հիմա, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ հյուրանոցային համալիրով  հետաքրքրվողներ կան եւ առեւտրային գործարքի շուրջ պայմանավորվածություններ են ընթանում։ Գնորդը Հայաստանից է լինելու։

Միքայել Մինասյանին պատկանող հյուրանոցային համալիրում բար- սրճարան ունի նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արման Օսկանյանը։ Խոսքը «Forty Four Sky»  բարի մասին  է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ապամոնտաժվեց նաեւ Օպերայի տարածքում գործող «Ջազզվե» սրճարանը, որը եւս կապվում է Միքայել Մինասյանի անվան հետ։