Գլխավոր Լուրեր «Միլանը» նոր մարզիչ ունի

«Միլանը» նոր մարզիչ ունի

2
0

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Միլանն» այսուհետ կմարզի Մարկո Ջամպաոլոն, ով այդ պաշտոնում փոխարինեց Ջենարո Գատուզոյին: Ջամպաոլոն աշխատանքը կսկսի հուլիսի 1-ին: Մինչ այս մասնագետը մարզել է նաև «Էմպոլին», «Կրեմոնեզեն», «Բրեշիան», «Չեզենան», «Կատանիան», «Սիենան» և «Կալյարին»:

Իտալական  A սերիայի նախորդ մրցաշրջանում «Միլանն» զբաղեցրեց միայն 5-րդ հորիզոնականը: