Գլխավոր Լուրեր Միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե. Լևոն Քոչարյան

Միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե. Լևոն Քոչարյան

3
0

«Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե, եթե ինչ-որ ակտիվներ էլ հաշվենք: Եթե դու ունես ինչ-որ կարողություն, դա դեռ չի նշանակում, որ միլիարդատեր ես»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մարտի մեկի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Հարցին, թե ինչ միջոցներով է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը, Լևոն Քոչարյանը պատասխանել է, որ 2008 թվականից ինքը զբաղվում է բիզնեսով, իսկ իր ավագ եղբայրը՝ Սեդրակ Քոչարյանը, բիզնեսով ավելի վաղ է սկսել զբաղվել: