Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Մինասյանի քավության նոխազը․ 8 միլիոնի պատմության նոր մանրամասները

Մինասյանի քավության նոխազը․ 8 միլիոնի պատմության նոր մանրամասները

Դեկտեմբեր 4, 2017 11:58 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Նոր զարգացումներ Շիրակի մարզում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո։

Հիշեցնենք, որ Aratatnews.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, օրեր առաջ գրել էր, որ  Շիրակի մարզում ՀՀԿ-ի պարտությունը հիմնականում եղել է Սահակ Մինասյանի պատճառով: Այսպես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սահակ Մինասյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Աշոտ Եղոյանին առաջարկել է իրեն 8 միլիոն դրամ տալ, որպեսզի ստանա սատարում: Եղոյանը մերժել էր, որից  հետո նույն առաջարկությունը Սահակ Մինասյանն արել էր Քեթի համայնքի ղեկավար Թորգոմ Սահակյանին: Վերջինս համաձայնել էր, եւ գումարը փոխանցվել է Մինասյանին:

Հստակ տեղեկություններ կան, որ Թորգոմ Սահակյանը պահանջված 8 միլիոն դրամը վարկ է  վերցրել: Ապա գումարը բաժանվել է հետեւյալ կերպ. 5 միլիոնը՝ Սահակ Մինասյանին, 3-ը՝ Ախուրյանի տարածաշրջանի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարին: Սակայն ընտրություններում չի ընտրվել ո՛չ Եղոյանը, ո՛չ էլ Սահակյանը: Փոխարենը` Շիրակի մարզի 15 համայնքներ անցել են ՀՅԴ-ական գյուղապետի տիրապետության տակ:

Մեզ հետ զրույցում վերոնշյալ պաշտոնյաները, իհարկե, հերքել էին այս տեղեկությունները։ Սակայն տեղի ունեցածի մասին մամուլում լուրեր հայտնվելը մտահոգել է ՀՀԿ վերնախավին, եւ նրանք որոշում են կայացրել ազատվել Ախուրյանի տարածաշրջանի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարից։ Դեկտեմբերի 2-ին, այսինքն` Araratnews.am-ի հրապարակումից մեկ շաբաթ անց, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի է ունենում  ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը: Կուսակցության  լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ որոշում է կայացվել, որ Անուշավան Սիմոնյանին կփոխարինի Մամիկոն Ղազարյանը։

Ստացվում է, որ Սահակ Մինասյանը, ում անունը վերջին ամիսներին կապվում է Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող բազմաթիվ չարաշահումների հետ, որոնց մասին բարձրաձայնում են համալսարանի որոշ դասախոսներ, ունենալով ՀՀԿ վերնախավի «դաբրոն», Անուշավան Սիմոնյանին քավության  նոխազ է դարձրել` ազատվելով նրանից։

Չի բացառվում, որ պահանջած եւ ստացած 8 միլիոն դրամը Մինասյանը կուսակցական վերնախավի հետ չի կիսվել, ինչն էլ նման զարգացումների պատճառ է դարձել։ Հիմա այդ մասին տեղեկանալով` ՀՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկում։ Հավելենք, որ հրապարակումից մեկ օր առաջ Սահակ  Մինասյանը եղել է Երեւանում։ Այս ամենի մասին, մեր աղբյուրների փոխանցմամբ` տեղյակ է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top