Կիրակի , 20 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Մինչ նոյեմբերի 15-ը ծխախոտատուփերի վրա կհայտնվեն ծխելու մասին սարսափեցնող նկարներ

Մինչ նոյեմբերի 15-ը ծխախոտատուփերի վրա կհայտնվեն ծխելու մասին սարսափեցնող նկարներ

Հունվար 11, 2017 18:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

parlamՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ զետեղելու որոշման վերաբերյալ:

Նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ համապատասխան կանոնակարգով Հայաստանում  կարող են առաջնորդվել ոչ ուշ, քան նոյեմբերի 15-ը: Ռուսաստանում կանոնակարգերը ուժի մեջ մտնեն մարտի 17-ից:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ: Նկարներն ու համապատասխան գրառումները կարող են տեղ գտնել նաև ներդիրների վրա, որոնք կդրվեն տուփերի մեջ և կհիշեցնեն ծխելու վնասակարության մասին: Նկարները պետք է պատկերեն մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես օրինակ պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգաններ: Առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների ծխախոտի վաճառքը լիովին կարգելվի 20 17թ. նոյեմբերի կեսերից:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top