Գլխավոր Բլոգ Մինչև 6 տարեկաններին անձնագիր կտրամադրվի 3 տարի ժամկետով

Մինչև 6 տարեկաններին անձնագիր կտրամադրվի 3 տարի ժամկետով

5
0

9086_passport1_M

ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
ԵՎՍ ՄԵԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մաին» ՀՀ օրենքում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետին: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի օգոստոսի 6-ին:
Մինչ փոփոխությունը սահմանված էր դրույթ, համաձայն որի մինչև 16 տարեկան երեխաներին բիոմետրիկ անձնագիր տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:
Փոփոխության համաձայն մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը:
Նշված հանգամանքով պայմանավորված շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետի համար սահմանվելու է նույն ռեժիմը:
Որոշումն ընդունվելու դեպքում լրացուցիչ կտարածվի իրազեկում:

Մնացական Բիչախչյանի ֆեյեսբուքյան գրառումը: