Գլխավոր Լուրեր Մինսկ-2019. Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Մինսկ-2019. Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

2
0

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը հաղթանակ է տարել մեկնարկային մենամարտերում:

Հայ մարզիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ առավելության է հասել Կոսովոն ներկայացնող Արդիտ Դելիյայի նկատմամբ: 1/8 եզրափակչում Գոռը մրցել է մոլդովացի Անդրեյ Չիրյաչովի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Այսօր պայքարի դուրս եկած բռնցքամարտիկներից քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Կարեն Տոնականյանն ու Հովհաննես Բաչկովը:

Քառորդ եզրափակչի իր մենամարտն այսօր կանցկացնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Մեր մարզիկը 1/4 եզրափակչում կմրցի ռումինացի բռնցքամարտիկի հետ: Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ հունիսի 23-ին 5:0 հաշվով առավելության է հասել բելառուս Եվգենի Կրամելչուկի նկատմամբ: