Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » ՄԻՊ աշխատանքը և պրոֆեսիոնալիզմը տպավորել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին

    ՄԻՊ աշխատանքը և պրոֆեսիոնալիզմը տպավորել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին

    ՄԻՊ աշխատանքը և պրոֆեսիոնալիզմը տպավորել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին
    Հուլիս 12, 2018 15:59 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցի շրջանակում Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

    Երևան Տոնավաճառ

    Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշտանգումների կանխարգելման, Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը:

    Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերն ընտրական գործընթացում և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում: Պաշտպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին է ներկայացրել նաև աշխատանքի նոր սկզբունքներն ու մեթոդներն իրավական ակտերի կատարելագործման և մարդու իրավունքների կրթության ոլորտում:

    ԻնգիբյորգՍոլրունԳիսլադոտիրը նշել է, որ տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով ու պրոֆեսիոնալիզմով: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելի խորացնել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերում:


    Նման թեմաներ

    scroll to top