Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » ՄԻՊ-ը՝ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին

    ՄԻՊ-ը՝ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին

    ՄԻՊ-ը՝ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին
    Մարտ 14, 2018 14:25 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Ինչպես արդեն գրել էինք, այսօր լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի նիստերը դռնփակ անցկացնելու մտադրությանը, նշել էր, որ Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել:

    Ինչ վերաբերում է հարցին՝ թե նույն մտահոգությունն արդյոք չունի՞ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշման վերաբերյալ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մենք իրականացրել ենք միջազգային փորձի մանրակրկիտ ուսումնասիրություն, գլխավոր խնդիրը հետևյալն է՝ հասարակությունը և լրագրողները պետք է ունենան մասնակցություն, այդ թվում` կառավարման գործերին:

    Գործադիր իշխանության հետ կապված սա օբյեկտիվ միջազգային փորձն է: Երկրների ճնշող մեծամասնությունում ուղիղ հեռարձակմամբ հնարավորություն նախատեսված չէ, դա նաև վկայում են միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականները, բայց այդ նույն կազմակերպություններն անընդհատ զգուշացնում են պետություններին, որ անհրաժեշտ է մշակել հատուկ ֆորմատներ: Օրինակ՝ լավագույն մոդելներ են Լատվիան թե Լիտվան. ունի այսպիսի մոդել՝ պայմանագիր է կնքել լրագրողական հանրության և քաղհասարակության կազմակերպությունների հետ և իրենցից յուրաքանչյուրի հետ ամեն նիստից առաջ կամ հետո նախատեսում են համապատասխան բրիֆինգներ, քննարկումներ, որոնց նպատակն է կոմպենսացնել կոնկրետ այդ քննարկման ընթացքում առերևույթ փակ տպավորություն լինելը»,- նշեց նա:

    Նման թեմաներ

    scroll to top