Չորեքշաբթի , 18 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    30°
    Home » Լուրեր » ՄԻՊ-ը՝ քաղաքապետարանի միջադեպի մասին

    ՄԻՊ-ը՝ քաղաքապետարանի միջադեպի մասին

    ՄԻՊ-ը՝ քաղաքապետարանի միջադեպի մասին
    Փետրվար 13, 2018 16:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Երևանի ավագանու կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ ոստիկանությունն արդեն իսկ իրականացնում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում»: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը` անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին:

    Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստում ծեծկռտուք էր տեղի ունեցել:

    Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները, դիմակներ հագած, փորձեցին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերած` գարշահոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

    Ավագանու ՀՀԿ-ական անդամներն  արգելեցին, ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ, եւ նա վեր կացավ տեղից:

    Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա եւ փորձում էին քարշ տալով հեռացնել նրանց: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին: Մասնավորապես, Մարինա Խաչատրյանին մի քանի ապտակ հասցրեց ՀՀԿ խմբակցությունից Գոռ Վարդանյանը, իսկ նույն խմբակցությունից մեկ այլ անդամ հետեւից քաշեց նրա մազերը եւ հարվածներ հասցրեց: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւ ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը փորձեցին բաժանել կողմերին, բայց չէր հաջողվում: Մարինա Խաչատրյանը եւս հարվածներ էր հասցնում:

    Ավելի ուշ ավագանին շարունակեց նիստը, իսկ «Երկիր ծիրանի» խմբակցությունը իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top