Գլխավոր Իրավական ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել

ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել

3
0

Օպերայի հարակից տարածքից  բերման ենթարկված անձանց հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել են ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցը կապված է ազատությունից զրկված վիճակում գտնվող անձանց իրավունքների երաշխավորման հետ:

Տեղեկացնենք,որ  Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Երեկ մեկնարկած ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, լարված իրավիճակ էր ստեղծվել: