Գլխավոր Իրավական ՄԻՊ-ը ձեռնպահ է մնում մեկնաբանել Քոչարյանի՝ ՄԻԵԴ-ի հայցը

ՄԻՊ-ը ձեռնպահ է մնում մեկնաբանել Քոչարյանի՝ ՄԻԵԴ-ի հայցը

3
0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրաժարվեց մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցը՝ ՄԻԵԴ ուղարկված Ռոբերտ Քոչարյանի հայցի վերաբերյալ։

«Քանի որ այդ գործերը քննության փուլում են, առավել ևս, որոշումները դատաքննության փուլ են թևակոխում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասաց Թաթոյանը:

Թաթոյանը, խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատների վերաբերյալ վիճակի մասին, նշեց, որ նախկինում ինքն անդրադարձել է վտանգներին՝ չցանկանալով մանրամասնել։