Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՄԻՊ-ը եւ և ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնականը քննարկել են համագործակցության ծրագրեր

    ՄԻՊ-ը եւ և ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնականը քննարկել են համագործակցության ծրագրեր

    ՄԻՊ-ը եւ և ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնականը քննարկել են համագործակցության  ծրագրեր
    Մայիս 6, 2019 21:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերի գլխավորած պատվիրակությանը:
    Պաշտպանը տեղեկացրել է, որ հաստատությունն արդյունավետ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, ինչպես նաև ծրագրեր է իրականացնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ
    (ԱՄՆ ՄԶԳ / USAID):
    Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ մեծ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների խթանման հարցերին: Արման Թաթոյանը նշել է, որ այս պահին ABA ROLI և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ իրականացնում են կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկում ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով:
    Պաշտպանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող և այլ հաստատություններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին ու մեթոդներին:
    Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերը շեշտել է, որ իրենց համար կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու մարդու իրավունքների պաշտպանության
    հարցերը:
    Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնականի հետ քննարկել է համագործակցության ծրագրեր:


    Նման թեմաներ

    scroll to top