Գլխավոր Արցախ ՄԻՊ-ը մեկնել է Արցախ

ՄԻՊ-ը մեկնել է Արցախ

1
0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:

Արցախյան հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակի առիթով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 13-ին, հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, կարևորվել է Հայաստանի ու Արցախի իավապաշտպան երկու հաստատությունների արդյունավետ համագործակցությունը:

Արման Թաթոյանը հատուկ ընդգծել և բարձր է գնահատել Արցախի խորհրդարանի հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած պատվիրակություններն այցելել են նաև Արցախի պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Արմեն Սարգսյանի, ինչպես նաև ուսանողների և դասախոսական կազմի հետ։

Արման Թաթոյանը ներկայացրել է իր լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու սկզբունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և այդ հարցում համագործակցության վերաբերյալ հարցեր: