Գլխավոր Իրավական ՄԻՊ-ը խոսել է անցումային արդարադատությունից

ՄԻՊ-ը խոսել է անցումային արդարադատությունից

7
0

Անհրաժեշտ են լայն հանրային լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ։ Այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ ընթացող լսումներում։

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը փաստել է արդարադատության համակարգում արմատական լուրջ խնդիրների առկայության մասին։ Դրանց թվում են դատարանների հանդեպ անվստահությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, նիստերի ձգձգումը, քննության բանական ժամկետները չպահպանելը եւ այլն։