Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում կնոջը տրամադրվել է հաշմանդամային սայլակ

    ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում կնոջը տրամադրվել է հաշմանդամային սայլակ

    ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում կնոջը տրամադրվել է հաշմանդամային սայլակ
    Ապրիլ 15, 2019 10:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է: Այս մասին հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

    Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առաջին խմբի հաշմանդամ սկեսրոջ համար սայլակ ստանալու հարցում:

    Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

    Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում սայլակը տրամադրվել է քաղաքացուն:


    Նման թեմաներ

    scroll to top