Գլխավոր Լուրեր ՄԻՊ-ի ներկայացուցիչները Իջեւանում տեսակցել են ձերբակալվածներին

ՄԻՊ-ի ներկայացուցիչները Իջեւանում տեսակցել են ձերբակալվածներին

2
0

Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:

Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ: