Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ՄԻՊ-ի տեսակետը՝ վարչապետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցների ձայնագրության մասին

    ՄԻՊ-ի տեսակետը՝ վարչապետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցների ձայնագրության մասին

    ՄԻՊ-ի տեսակետը՝ վարչապետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցների ձայնագրության մասին
    Դեկտեմբեր 6, 2018 16:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանին այսօր Araratnews.am-ը  հարցրեց՝ ինչպիսի՞ն է ՄԻՊ-ի պաշտոնական տեսակետը  երեկ՝ վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակման մասին:

    «ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Այս երաշխիքը տարածվում է ցանկացած անձի ու ցանկացած տեսակի հեռախոսային խոսակցության վրա»,- պատասխանեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:


    Նման թեմաներ

    scroll to top