Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Լուրեր » ՄԻՊ-ն դիմել է ՍԴ՝ կազմակերպությունների սեփականության իրավունքի պաշտպանության հարցով

ՄԻՊ-ն դիմել է ՍԴ՝ կազմակերպությունների սեփականության իրավունքի պաշտպանության հարցով

Հոկտեմբեր 13, 2017 16:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

eng14870800211

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականության հարցով:

Նշված օրենքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ:  Պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:

Օրենսդրության համակողմանի վերլուծության արդյունքում հայտնաբերված այդ համակարգային խնդրի լուծման համար դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top