Գլխավոր Լուրեր ՄԻՊ-ն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ՄԻՊ-ն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

4
0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Ինչպես  տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը:

Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության այլ ուղղություններ: