Գլխավոր Լուրեր ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին

2
0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարություն: Միաժամանակ, հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցներում վերջին օրերին առկա տեղեկությունները՝ պարզաբանումներ ստանալու նպատակով անմիջապես կապ է հաստատվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ աշխատակազմից։

Բարձրացվել են ԶԼՄ-ներով հրապարակված հանգամանքները կապված ինչպես կալանավորված անձի առողջական վիճակի, այնպես էլ՝ փաստաբան ներգրավելու հետ: