Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Միսս ԱՊՀ» և «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների հիմնադիրը` «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի»

    «Միսս ԱՊՀ» և «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների հիմնադիրը` «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի»

    «Միսս ԱՊՀ» և «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների հիմնադիրը` «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի»
    Մարտ 13, 2018 17:35 Լուրեր A+ / A-

    «Միսս ԱՊՀ» և «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթների հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստականգործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն արժանացել է «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի»շքանշանի:

    Երևան Տոնավաճառ

    Հանրային մրցանակների եւ կոչումների շնորհման միջազգային կոմիտեն բարձր է գնահատել Նաիրի Մնացականյանի ղեկավարած կառույցի գործունեությունը և անձնական ներդրումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացման և մշակույթի տարածման գործում:

    Շքանշանը տրվել է հաշվի առնելով «Միսս ԱՊՀ» և «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների հիմնադրի բացառիկ մասնագիտական նվաճումները, անվերապահ հեղինակությունը, պրոֆեսիոնալիզմը՝ որպես կազմակերպիչ ու ղեկավար:

    Նշենք, որ շքանշանակիրների փառաբանման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, այս տարվա օգոստոսի 19-ին:

    Տեղեկացնենք, որ նախորդ տարի Նաիրի Մնացականյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել էր երկու բացառիկ ՝ «ՄիսսԱՊՀ-2017» և «Թոփ մոդել ԱՊՀ-2017» մրցույթ:

    Ըստ մասնակից երկրների միջև ունեցած պայմանավորվածության՝ այդ մրցույթների եզրափակչի մշտական անցկացման վայր է ընտրվելՀայաստանն, ու ստուգատեսի ամփոփիչ փուլն ամեն տարի անցկացվելու է Երևանում:

    Մրցույթների նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրներըհամաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում ևմասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների ևկինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջևմիջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից էր նաևներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները, և ՀՀ շուկայում գործող ընկերությունները՝ ԱՊՀերկրների մասշտաբով, ինչպես նաև ՀՀ-ում զբոսաշրջության զարգացումը:

    Այժմ ևս արդեն ընթանում են «Միսս ԱՊՀ-2018» մրցույթի եզրափակիչ փուլի անցկացման  նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ եզրափակիչ փուլը կանցկացվի այս տարվա հունիսին Երևանում:

    Կազմակերպիչները վստահ են, որ նման միջազգային ծրագիրը կնպաստի համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու խթանմանը:


    Նման թեմաներ

    scroll to top