Գլխավոր Բլոգ «Միսս Աշխարհ Արմենիա» տիտղոսին արժանացավ Լիանա Ոսկերչյանը

«Միսս Աշխարհ Արմենիա» տիտղոսին արժանացավ Լիանա Ոսկերչյանը

24
0

«Միսս Արմենիա» գեղեցկության փառատոնի ամենակարեւոր փուլերից մեկը` «Միսս Աշխարհ Արմենիա»-ի եզրափակիչ շոուն ավարտվեց: Հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: «Վիցե Միսս» տիտղոսը նվաճեց Մոնիկա Գրիգորյանը: Մրցույթը հաղթողը ստացավ ուղեգիր դեպի «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթ, որտեղ կներկայացնի Հայաստանը:

Նշենք, որ «Միսս Արմենիա» գեղեցկության փառատոնին մասնակցում էր  23 գեղեցկուհի: Մինչ հաղթողի անունը հայտարարելը` աղջիկներն անցան 3 փուլերով` ներկայացնելով հայկական տարազ, պարային համարներ եւ երեկոյան զգեստներ: Այս ամսին գրում է  style.news.am-ը:

«Միսս Արմենիա» գեղեցկության փառատոնի ժյուրին կազմում էին «Միսս Քալիֆորնիա Երկրագունդ» Զառա Գեմիլյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, Թալար Արդինյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, դերասան Միքայել Պողոսյանը, երգիչ Արամոն եւ երգչուհի Էմմա Պետրոսյանը: Միջոցառմանը ելույթ ունեցան «Դետք» խումբը, Նիկ Էգիբյանը, Վահե Մարգարյանը, Գոռ Եփրեմյանը, Allianplace խումբը եւ այլք: Երեկոյի հանդիսավարներն էին դերասանուհի Աննա Մանուչարյանն ու դերասան-հումորիստ Ռաֆայել Երանոսյանը: «Միսս Աշխարհ» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին` Լոնդոնում: