Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » «Միսս Հայաստան-ազգային գործակալություն»-ը գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի

    «Միսս Հայաստան-ազգային գործակալություն»-ը գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի

    Հոկտեմբեր 13, 2017 12:41 Լուրեր A+ / A-

    miss-1-472x265

    «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» Հ/Կ-ն, որը «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա», «MISS ARMENIA» ապրանքային նշանների միակ և բացառիկ իրավատերն է և որին պատկանում է նույնանուն ապրանքային նշանների օգտագործման և ազգային մրցույթի կազմակերպման և անցկացման բացառիկ իրավունքը, հիմք ընդունելով կազմակերպության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 29-ի նիստին միաձայն ընդունված որոշումը, հայտարարում է, որ

    ա) 2017 թվականի սեպտեմբերի 24-ին «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի,

    բ) չի ճանաչում «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրներին` նրանց հավասարեցնելով «Միսս Հայաստան» ազգային մրցույթի կանոնակարգով սահմանված որակազրկված տիտղոսակիրներին, համարելով, որ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կազմակերպած և անցկացրած մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրները չեն կարող համարվել օրենքի պահանջներին համապատասխան ընթացակարգով ընտրված հաղթող կամ տիտղոսակիր, հետևաբար նաև չեն կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը գեղեցկության և նրբագեղության միջազգային մրցույթներին` որպես ազգային մրցույթի հաղթող կամ այլ տիտղոսակիր:

    12.10.2017թ.

    ք.Երևան
    «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Հ/Կ

    Նման թեմաներ

    scroll to top