Չորեքշաբթի , 13 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » «Միսս Իտալիան» հոսպիտալացվել է ծծմբական թթվի այրվածքներով

«Միսս Իտալիան» հոսպիտալացվել է ծծմբական թթվի այրվածքներով

Հունվար 12, 2017 15:55 Լուրեր, Միջազգային A+ / A-

1c0dbe8c6abddfeaae8ec463bfe0aaf3

«Միսս Իտալիա-2007» գեղեցկության մրցույթի հաղթող Ջեսիկա Նոտարոն դեմքի և մարմնի ծանր այրվածքներով տեղափոխվել է Հռոմի հիվանդանոց: 28-ամյա կնոջ վրա իր տան մուտքում ծծմբական թթու է լցրել իր նախկին սիրեկանը՝  աֆրիկացի Ժորժ Էդսոն Տավառեշը. TASS-ի հաղորդմամբ՝ հայտնել է La Stampa-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքից որոշ ժամանակ առաջ իրավապահ մարմինները Տավառեշին արգելել էին մոտենալ նախկին ընկերուհուն: Նոտարոն մեկ անգամ չէ, որ դիմել է ոստիկանություն, հայտարարելով, որ նախկին ընկերը չի համակերպվում իրենց բաժանման հետ և անընդհատ սպառնում է իրեն:

Բժիշկների հաղորդմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք լրջորեն մտահոգված են, որ հնարավոր կլինի վերականգնել նրա տեսողությունը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top