Գլխավոր Լուրեր Միտում կամ անգործություն եղե՞լ է. Վանեցյանը՝ էլեկտրաէներգիայի խափանման մասին (տեսանյութ)

Միտում կամ անգործություն եղե՞լ է. Վանեցյանը՝ էլեկտրաէներգիայի խափանման մասին (տեսանյութ)

0
0

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հանձնարարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն նախօրեին հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների վերաբերյալ, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ խափանման պատճառները: Այսօր գործադիր մարմնի նիստում տեղեկացրեց Արթուր Վանեցյանը։

«Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղել է, թե չի եղել, ցուցաբերվել է անգործություն, թե՝ ոչ։ Արդյունքների մասին կզեկուցեմ», — ասաց Արթուր Վանեցյանը։

Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու պատճառները։

«Բայց երեկ ժամը 20։00-ին արդեն ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին», — ասաց Նիկոլ Փաշինյանը։