Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Միտումնավոր սկանդալ՝ Սամվել Կարապետյանից աջակցություն ստանալու համար. «Փաստ».

    Միտումնավոր սկանդալ՝ Սամվել Կարապետյանից աջակցություն ստանալու համար. «Փաստ».

    Միտումնավոր սկանդալ՝ Սամվել Կարապետյանից աջակցություն ստանալու համար. «Փաստ».
    Հուլիս 17, 2019 9:21 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է.

    «Երեկ հայտնի դարձավ, որ ոմն գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը: «Փաստ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ տուժող ներկայացող Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել ՌԴ-ում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար:

    Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Պարազյանը իր վճռի վերաբերյալ ՌԴ դատարանի որոշումից առաջ միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ, որպեսզի Նարեկ Կարապետյանի դեմ իր բողոքը իրավապահներից վերցնելու դիմաց Սամվել Կարապետյանը աջակցի իրեն ՌԴ-ում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

    Սակայն, ըստ մեր աղբյուրների, Կարապետյանները մերժել են Պարազյանի առաջարկած «բարտերը», որից հետո վերջինս սկսել է հարցազրույցներ տալ՝ ներկայանալով զոհի կարգավիճակում:

    Հավելենք, որ Վահե Պարազյանի ընտանիքի այլ անդամներ ևս տարբեր մութ պատմությունների ու քրեական գործերի մեջ են ներգրավված, որոնց կանդրադառնանք առաջիկայում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top