Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա վերադառնալու տոմս է գնել

    Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա վերադառնալու տոմս է գնել

    Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա վերադառնալու տոմս է գնել
    Մարտ 13, 2019 21:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարտի 31-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Gordonua.com-ին տված հարցազրույցում:

    Սաակաշվիլին հայտարարել է, որ չի հավատում Ուկրաինայի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի` ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հնարավորությանը։

    Նա ցուցադրել է 2019 թվականի ապրիլի 1-ի ամսաթվով Ուկրաինա մեկնելու տոմսը։

    «Ես պատրաստվում եմ թռչել Բորիսպոլ: Ես այս տոմսը գնել եմ, որովհետեւ համոզված եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ: Եվ քանի որ նա չի հաղթահարի երկրորդ փուլը, ես ավելի քան համոզված եմ, որ ոչ մի սահմանապահ չի ցանկանա իր պատվերը կատարել՝ թույլ չտալ ինձ Ուկրաինա մուտք գործել»,-հայտարարել է Սաակաշվիլին:

    Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ երբ Պորոշենկոն այլևս չի լինի նախագահ, նա կվերադառնա Ուկրաինա և կվերականգնի իր քաղաքացիությունը:

    aliq.ge


    Նման թեմաներ

    scroll to top