Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » Լուրեր » ՄԻԵԴ-ի վճռով կառավարությունը կվճարի 4,100 եվրո

ՄԻԵԴ-ի վճռով կառավարությունը կվճարի 4,100 եվրո

Սեպտեմբեր 5, 2017 15:34 Լուրեր, Միջազգային A+ / A-

arm142833905877

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլին հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի։ Կառավարության գալիք նիստում կառավարությունը կհաստատի գումարի փոխհատուցման մասին որոշումը։

«Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 3571/09 գանգատ) 2017 թվականի ապրիլի 27-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2017 թվականի 4-րդ եռամսյակում կհատկացնի 4100  եվրոյին համարժեք  դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 27-ն է:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top