Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » ՄԻԵԴ-ում հայց է ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ում հայց է ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի

Սեպտեմբեր 14, 2017 15:30 Լուրեր, Միջազգային A+ / A-

ecthr-1024x579

«Ազատություն» ռադիոկայանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանում խմբագրության փակման հարցով:

2014 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները խուզարկություններ էին կատարել Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում՝ աշխատակիցներին ներկայացնելով հարկային հանցագործություններ կատարելու մեղադրանքներ:

«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիո» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթի խոսքով՝ իրենք չեն կարողացել Ադրբեջանի դատական համակարգում այս գործով առաջընթացի հասնել, եւ որոշել են հայց ներկայացնել ՄԻԵԴ, հայտնում է Ազատությունը:

Հունիսին ներկայացված հայցը վկայակոչում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6.1 եւ 13 հոդվածները, որը Ադրբեջանը ստորագրել է, իսկ հատկապես արդար դատավարության իրավունքի եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի հոդվածները:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top