Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.00   ՀՀ ԿԲ` 484.75   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 571.76   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.20   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 652.00   ՀՀ ԿԲ` 648.06   
  •  RUB   Առք` 8.14   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 181.55   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Մկրտչյանը՝ ԿԳ փոխնախարարի անցյալի մասին (տեսանյութ)

Մկրտչյանը՝ ԿԳ փոխնախարարի անցյալի մասին (տեսանյութ)

Հուլիս 13, 2017 15:00 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

Օրերս  վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ  ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշանակվեց կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնում: Մկրտչյանը ԱԺ-ում հայտնվեց Բարսեղ Բեգլարյանի «քվոտայով»: Վերջինս «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է եւ համարվում էր Վահրամ Մկրտչյանի հովանավորը:

Մամուլում նախկին պատգամավորի, ներկայիս փոխնախարարի մասին կան մի շարք ուշագրավ տեղեկություններ: Մասնավորապես, Վահրամ Մկրտչյանը հայտնի է մի կուսակցությունից մյուսը տեղափոխվելով: Մինչև ՀՀԿ-ական լինելը եղել է ԱԺՄ կուսակցության անդամ, հետո` ՀԺԱՄ-ի:

Նրա անունը կապվում է նաեւ արտարժույթի փոխանակման կետի շուրջ ծագած սկանդալային պատմության հետ: Հրապարակումներ կան իր բիզնես գործընկերոջը՝ պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին առեւանգելու, ծեծի ենթարկելու եւ թալանելու մեջ: Մկրտչյանը հերքել է իր մասնակցությունն այդ դեպքին, իսկ Ղուկասյանի հարազատները` կրկին պնդել:

Այսօր Կառավարության նիստից հետո Araratnews.am-ի լրագրողը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է արդյոք` ի´նչ անցյալ ունի իր տեղակալը: Մկրտչյանը նշեց, թե իրեն հայտնի չեն Վահրամ Մկրտչյանի անցյալի մութ դրվագները:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top