Գլխավոր Լուրեր Մնացականյանը Եթովպիայի ՏՏ նախարարությունում հանդիպում է անցկացրել

Մնացականյանը Եթովպիայի ՏՏ նախարարությունում հանդիպում է անցկացրել

1
0

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր Եթովպիա այցի ընթացքում հանդիպում է անցկացրել նաև այդ երկրի իննովացիաների և տեխնոլոգիաների նախարարությունում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Գրառման համաձայն՝ հանդիպումից հետո Մնացականյանը տեղական լրատվամիջոցներին ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի ու Եթովպիայի համագործակցության զարգացման հեռանկարները։