Գլխավոր Լուրեր Մոդայից մի քիչ հետ եմ ընկել. Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ

Մոդայից մի քիչ հետ եմ ընկել. Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ

14
0

ՀՀԿ գրասենյակում հանդիպում էր կուսակցության շարքերը նոր համալրած երիտասարդների հետ։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որը բարի գալուստ մաղթեց երիտթևը համալրած երիտասարդներին և խոստացավ իր քաղաքական փորձը փոխանցել նրանց: «Ես այս պահին ձեզ շատ ասելիք չունեմ, հարկ համարեցի բարձրանալ, շնորհավորել ձեզ ձեր ցանկության համար քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով, որովհետև յուրաքանչյուր ոք, որ անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ լինել ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվանում, ես կցանկանայի, որ դուք ունենաք հստակ քաղաքացիական կեցվածք: Այս բնագավառում որքան կարող եք՝ ակտիվ եղեք»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։

Կուսակցությանն անդամագրված երիտասարդներրից մեկն էլ առաջարկել է  հետևել նոր մոդային և սելֆի անել: Սերժ Սարգսյանն էլ կատակեց. «Ես մի քիչ մոդայից հետ եմ ընկել»։