Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Մոլորակը վտանգված է. 15 հազար գիտնական նախազգուշացնում է մարդկությանը. The Daily Mail

    Մոլորակը վտանգված է. 15 հազար գիտնական նախազգուշացնում է մարդկությանը. The Daily Mail

    Նոյեմբեր 14, 2017 16:44 Լուրեր, Միջազգային A+ / A-

    464EDDCB00000578-5077749-image-m-2_1510589425285

    184 երկրների հետազոտողներ վիճակագրություն են ներկայացրել, ըստ որի՝ քառորդ դար է` մարդկությանն այդպես էլ չի հաջողվել լուծել բնապահպանական խնդիրների մեծ մասը. հայտնում է The Daily Mail-ը:

    «Նախազգուշացում մարդկությանը» երկրորդ ուսումնասիրության տակ ստորագրել է ավելի քան 15 հազար գիտնական տարբեր երկրներից: Նրանք այդ կերպ փորձել են մարդկանց ուշադրությունը հրավիրել մոլորակի աղետալի էկոլոգիական փոփոխություններին: Այս մասին ասված է BioScience ամսագրում հրապարակված հայտարարությունում:

    Առաջին հայտարարությունն արվել էր 1992-ի վերջին: Այդ ժամանակ ստորագրել էր 1700 գիտնական, այդ թվում` Նոբելյան դափնեկիրներ: Հայտարարության մեջ ասվում էր, որ մոլորակի բնակչությունը ոչնչացնում է բնությունը: Իսկ վնասի աստիճանը չափազանց սարսափելի է:

    Եվ ահա 25 տարի անց երկրորդ ահազանգը տրվեց: Այս անգամ աշխարհի 184 երկրներից ժամանած ավելի քան 15 հազար գիտնականներ են ստորագրել երկրորդ հայտարարության տակ: Սակայն այս հայտարարության մեջ նշվում է նաև դրական միտումի մասին՝ ամբողջ աշխարհում նվազել են օզոնը քայքայող արտանետումները:

    Գիտնականները չեն դադարում զգուշացնել, որ ժամանակը սպառվում է: Եվ շուտով շատ ուշ կլինի փոխելու ընթացքը և հեռանալու ձախողման հետագծից:

    Նման թեմաներ

    scroll to top