Չորեքշաբթի , 22 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել

    Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել

    Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
    Ապրիլ 19, 2019 22:04 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Մոնրեալի քաղաքապետարանն ապրիլի 15-ի հատուկ նիստի ժամանակ ընդունել է բանաձև (հայտարարություն)՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևի տեքստում մասնավորապես նշվում է, որ 1915թ․ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում նահատակ դարձավ հայ ազգի երկու երրորդը։

    Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարությունում նաև նշվում է, որ Մոնրեալում բնակվող մոտ 50 հազար հայերն իրենց ակտիվ մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական ու քաղաքական կյանքում։

    2019թ․ ապրիլի 24-ը Մոնրեալում կհայտարարվի Հայոց Ցեղասպանության հիշատակման օր․ այդ օրը քաղաքապետարանը հանդես կգա հատուկ ուղերձով՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին և իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։

    Նիստին մասնակցել են Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը (Valérie Plante), քաղաքային խորհրդում ներկայացված քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամները, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպանության և Հայ Դատի Կանադայի գրասենյակի ներկայացուցիչները։


    Նման թեմաներ

    scroll to top