Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք առաջադրվեց. նա հետախուզվում է

    Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք առաջադրվեց. նա հետախուզվում է

    Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք առաջադրվեց. նա հետախուզվում է
    Հունիս 13, 2018 15:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ. Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

    2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ. Ազիզյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցված քրեական գործը։

    Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ռ. Ազիզյանը, զբաղեցնելով Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել՝ մի շարք ուսուցիչների և աշխատակցի դրամական պարգևատրումներ տալու մասին։ Վերջիններս, ստանալով պարգևատրումները, ամբողջությամբ կամ մասնակի առձեռն վերադարձրել են ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ըստ նրա կողմից ներկայացված նախնական պահանջի:

    scroll to top