Գլխավոր Տնտեսական Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ վարկանիշը

Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ վարկանիշը

11
0

Օրերս Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ B1-ից Ba3:

Համաձայն կազմակերպության հաղորդագրության՝ վարկանիշի բարձրացմանը խթանել է տնտեսական աճի հիմնական ուղղությունների դիվերսիֆիկացիան՝ զուգորդված կայունացնող մակրոտնտեսական քաղաքականության շարունակականությամբ: 

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ վարկանշվում է Moody’s-ի կողմից` սկսած 2007 թ.-ից, իսկ օրեր առաջ վերջինս բարձրացրեց նաև Բանկի տեղական արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝  նախկին B2-ի փոխարեն սահմանելով B1՝ կայուն հեռանկարով՝ որպես բանկային մակրոհամակարգի և Բանկի վճարունակության ցուցանիշների բարելավման գնահատական և երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշը՝ B1-ի փոխարեն սահմանելով Ba3:

Որպես Բանկի հիմնական առավելություն՝ Moody’s-ն իր վերջին զեկույցում մասնավորապես առանձնացնում է Բանկի՝ (1) առողջ վարկային պորտֆելն ու  խնդրահարույց վարկերի ցածր մակարդակը, (2) բարելավված շահութաբերությունը (զուտ շահույթի և նյութական ակտիվների հարաբերակցությունը 2019 թ. առաջին կիսամյակում  2018 թվականի համեմատ աճել է՝ 0,8%-ից 1,2%, (3) կապիտալի և իրացվելիության բավարար մակարդակը:

 Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ. https://www.moodys.com/credit-ratings/Armeconombank-Armenian-Economy-Devt-Bank-credit-rating-809559585

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ