Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Moody’s-ն անկումային տարի է կանխատեսել Թուրքիայի համար

    Moody’s-ն անկումային տարի է կանխատեսել Թուրքիայի համար

    Հունվար 10, 2017 12:39 Լուրեր, Միջազգային, Տնտեսական A+ / A-

    turkey_38

    Միջազգային վարկանշային Moody’s կազմակերպությունը Թուրքիայի բանկերի համար բավական չարագուշակ զեկույց է հրապարակել:

    Թուրքական իշխանամետ Yeni Şafak թերթի կայքի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը կանխատեսել է Թուրքիայի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում: Ընդ որում՝ առաջիկա տարվա ընթացքում գնաճը (ինֆլյացիա), լիրայի արժեզրկումը, անվտանգության խնդիրների և քաղաքական լարվածության պատճառով երկրում կատարվող ներդրումների նվազումը կլինեն Թուրքիայի տնտեսության վրա բացասաբար ազդող հիմնական գործոնները:

    Moody’s-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև տարեվերջ Թուրքիայի բնակչության 4 տոկոսից ավելին կդառնա ոչ վարկունակ: Որպես հետևանք՝  կնվազեն բանկերի եկամուտները:

    Նման թեմաներ

    scroll to top