// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Մորն սպանած տղամարդը հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում

    Մորն սպանած տղամարդը հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում

    Մորն սպանած տղամարդը հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում
    Մարտ 15, 2019 19:49 Իրավական, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

    2019թ. մարտի 15-ին՝ ժամը 11:40-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել՝ 88-ամյա կնոջ սպանության վերաբերյալ:

    Նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, կացնով հարվածել է իր՝ 1930 թվականին ծնված մոր գլխի շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տարեց կինը մահացել է:

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

    Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ: 62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մորն սպանելու կասկածանքով:

    Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

    Պարզվել է, որ 62-ամյա տղամարդը 14.05.2007թ. «ասթենո-դեպրեսիվ համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում:

    Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:


    Նման թեմաներ

    scroll to top
    //