Գլխավոր Լուրեր Մոսկվա — Երևան չվերթից վնասվածք ստացած ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Մոսկվա — Երևան չվերթից վնասվածք ստացած ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

4
0

Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են Մոսկվա – Երևան չվերթի ութ ուղևորներ:

Այս մասին հայտնում է azatutyun.am-ը՝ հղում անելով ՌԴ-ում  ՀՀ դեսպանության մամուլի ծառայությանը: Ըստ հաղորդվող տեղեկության՝  տուժածներից երկուսը  տեղափոխվել են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոց: Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ:

Նշենք, որ Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Boeing 737-ի ինքնաթիռի ուղևորները տարհանվել էին այն բանից հետո, երբ թափավազքի ժամանակ ինքնաթիռում կողմնակի հետ էր հայտնվել: Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել էր թռիչքը և տարհանել 173 ուղևորներին: