Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.42   
  •  EUR   Առք` 557.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 561.67   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 494.34   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 616.01   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 197.49   
outputra5huxgif
Sunny
34°
Home » Արցախ » Մոսկվայի ցուցահանդեսում դեպի Արցախ տուրերը վաճառել են ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները (լուսանկարներ)

Մոսկվայի ցուցահանդեսում դեպի Արցախ տուրերը վաճառել են ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները (լուսանկարներ)

Մարտ 17, 2017 11:31 Արցախ, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

kar-gl-1-996x525

Մարտի 14-16-ը Մոսկվայում կայացել է «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» մոսկովյան միջազգային 24-րդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են 34 տուրընկերություններ Ադրբեջանից:

«Ցավալի է, որ զբոսաշրջության խոշոր ցուցահանդեսներից մեկին Հայաստանը չի ներկայացվել որպես զբոսաշրջային ապրանք»,- Rusarminfo-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել կորպորատիվ զբոսաշրջության փորձագետ Գայանե Քոչարյանը, ով ցուցահանդեսին մասնակցել է ռուսական ընկերությունների կազմում:

«Հայկական պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական ​​կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ ժամանել էր Բեռլինից՝ մասնակցելու այս ցուցահանդեսին, բայց կարճ ժամանակ անց լքում է այն: Ցուցահանդեսի մասնակիցները նշել են, որ պատվիրակությունը լքել է ցուցահանդեսը այն պատճառով, որ կազմակերպիչներն արգելել են դեպի Արցախ տուրեր վաճառել: Դա, ամենայն հավանականությամբ, եղել է Ադրբեջանի նախաձեռնությամբ»,- ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով` դեպի Ղարաբաղ տուրեր, այնուամենայնիվ առաջարկվել են, սակայն ադրբեջանական զբոսաշրջային ընկերությունների կողմից:

«Նրանք ակտիվ էին, բուկլետներ էին բաժանում «ադրբեջանական» Ղարաբաղի վերաբերյալ: Իմ ընկերները հատուկ  մոտեցել են ադրբեջանական տուրօպերատորներին և հետաքրքրվել դեպի Լեռնային Ղարաբաղ տուրերով: Նրանց ասվել է, որ տուրեր կան, սակայն Լեռնային Ղարաբաղ այցելել այդ տուրերով դեռ անհնար է: «Դուք կկարողանաք այցելել այնտեղ մոտ ապագայում». այսպես են նրանց պատասխանել»,- ընդգծել է Գայանե Քոչարյանը:

kar1 kar2 kar3 kar4 kar-vn-2

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top