Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Մոսկվայի մերձակայքում ավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ. կան վիրավորներ (տեսանյութ)

    Մոսկվայի մերձակայքում ավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ. կան վիրավորներ (տեսանյութ)

    Մոսկվայի մերձակայքում ավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ. կան վիրավորներ (տեսանյութ)
    Օգոստոս 10, 2018 13:06 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Մերձմոսկովյան Միտիշե շրջանում ավտոբուսի վարորդը հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց։

    Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին երկաթուղային կայարանի և ավտոկայանի մերձակայքում` բազմամարդ վայրում։

    ՃՏՊ–ի տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոբուսը մխրճվում ամբոխի մեջ։

    Երեք աղջիկ վրաերթից հետո պառկած են ասֆալտին։ Ավտոբուսը կարողանում է արգելակել դեպքի վայրից միայն մի քանի մետր անցնելուց հետո։

    Վթարի հետևանքով երկու մարդ ծանր վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ մերձմոսկովյան շրջանի մամուլի ծառայությանը։

    ԶԼՄ–ները գրում են, որ տրանսպորտային միջոցի վարորդը բազմիցս տեղեկացրել է ղեկավարությանը արգելակների անսարք լինելու մասին։

    Տեսանյութն՝ այստեղ:

    Նման թեմաներ

    scroll to top