Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    15°
    Home » Լուրեր » Մոսկվայում ձերբակալված ԻՊ-ի 60 աջակիցների փաստաթղթերի շարքում կա հայկական անձնագիր. տեսանյութ

    Մոսկվայում ձերբակալված ԻՊ-ի 60 աջակիցների փաստաթղթերի շարքում կա հայկական անձնագիր. տեսանյութ

    Մոսկվայում ձերբակալված ԻՊ-ի 60 աջակիցների փաստաթղթերի շարքում կա հայկական անձնագիր. տեսանյութ
    Մարտ 14, 2018 17:39 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Armtimes.com-ը գրում է.

    Մոսկվայում և Մոսկվայի մարզում Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների իրավապահ ուժերի համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակից, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

    Գերատեսչությունը կադրեր է հրապարակել մեղադրյալներին ձերբակալելու օպերատիվ նկարահանումից, որը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի շրջանի 17 հասցեներում, գրում է Սպուտնիկ գործակալությունը։

    Ձերբակալվածները զբաղվել են Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած անօրինական ներգաղթյալների հարցերով, կազմակերպել են նրանց անօրինական ներգաղթը Սիրիա և Իրաք, որտեղ նրանց հաճախորդներն ընդգրկվել են ահաբեկչական խմբավորումների շարքեր (մասնավորապես՝ ԻՊ, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում)։

    Ինչպես նշել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հատուկ գործողության շրջանակում գտել են երեք լաբորատորիա, որտեղ չարագործները կեղծ փաստաթղթեր են պատրաստել։ Գտել են գրասենյակային տեխնիկա, սարքավորումներ, բնակության վայր ժամանելու համար ավելի քան 200 գրանցման թերթիկ, նույնքան միգրացիոն քարտ, բժշկական 50 տեղեկանք, Միջին Ասիայի հանրապետությունների քաղաքացիների նույնքան անձնագիր, 40 բանկային քարտ և այլ կեղծ փաստաթղթեր։

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    scroll to top