Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մոտակա ամիսներին Երևանում աղբահանությունը լուրջ վերահսկվելու է. Հայկ Մարության (տեսանյութ)

    Մոտակա ամիսներին Երևանում աղբահանությունը լուրջ վերահսկվելու է. Հայկ Մարության (տեսանյութ)

    Հունիս 12, 2019 13:16 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Առաջիկա ամիսներին Երևանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վեջին Հայաստան կգան նոր մեքենաները։ Այս մասին այսօր Ազգային  ժողովում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով աղբահանության ոչ բավարար վիճակի մասին հարցին։

    «Ես կառավարությանը դիմել էի, մեկ անձից գնել էինք հինգ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Ընդհանրապես նախատեսվում էր գնել 34 ավտոմեքենա, ոչ միայն «ԿամԱԶ» մակնիշի։ Հունիսի վերջից սկսելու են մեքենաները գալ։ Մենք հիմնել ենք բյուջետային հիմնարկ, որը պետք է և պարտավոր է զբաղվել Երևան քաղաքի աղբահանությամբ։ Այնպես որ, մոտակա ամիսներին իրավիճակը լրիվ վերահսկվելու է»,- ասաց Մարությանը։

    Հայկ Մարությանը խոսել է նաև  հանրային տրանսպորտի խնդրի մասին:

    Մանրամասները՝ lurer.com-ի տեսանյութում:

     


    Նման թեմաներ

    scroll to top