Գլխավոր Լուրեր Մոուրինյոյի խոսքերն անակնկալ են եղել Վենգերի համար

Մոուրինյոյի խոսքերն անակնկալ են եղել Վենգերի համար

5
0

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հիացմունքն է հայտնել Արսեն Վենգերի հանդեպ, ով «Laureus» մարզական մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Սպորտում ունեցած նվաճումներ» անվանակարգում:

«Արսենը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Ես իսկապես հարգում եմ նրան»,- ասել է պորտուգալացի մասնագետը, ում խոսքերն իր հասցեին ուղղված զարմացրել են անգամ Վենգերին:

«Ժոզեի խոսքերն ինձ համար իսկապես անակնկալ են, քանի որ ժամանակին իրար հետ լեզու չէինք գտնում և քիչ «մարտեր» չենք ունեցել: Ժամանակի հետ Մոուրինյոն ավելի հանգիստ է դարձել»,- ասել է ֆրանսիացին, ով գլխավորել է Լոնդոնի «Արսենալը» 1996-2018 թթ.: